Ամսագիր Հունիս 2015 Խաղալու արվեստ

14 Սեպտեմբեր 2015, 11:58
1935 |

Խաղալու արվեստ

Մանկական խաղահրապարակները քաղաքային միջավայրի կարևորագույն մասնիկներից են: Ու մինչ մեզ մոտ դեռ նոր-նոր լրացնում եմ ԽՍՀՄ փլուզումից հետո առաջացած բացը՝ քիչ թե շատ զինելով Երևանի բակերը, Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում արդեն մի քանի տարի է, ինչ կարելի է անհավանական սյուժեներով և տեսարաններով խաղահրապարակների հանդիպել: Պատկերացրեք, ինչ հրաշալի է խաղալ հսկայական սարդի, սուզանավի, ծռմռված տների կամ հրթիռի տեսք ունեցող խաղահրապարակում: Այդ ամենը Կոպենհագենի մանուկներին պարգևում է տեղական Monstrum ընկերությունը:

Ընկերության հիմնադիրները՝ Օլե Բարսլունդ Նիլսենը և Քրիստիան Յենսենը, նախկինում թատերական ներկայացումների ձևավորման փորձ են ունեցել, այդ պատճառով էլ Monstrum-ի խաղահրապարակները նման են հեքիաթի կամ մուլտֆիլմի քարացած ակն-թարթների: Առաջին նախագիծը՝ դեռ մինչ Monstrum-ի ստեղծվելը, կառուցվել է Օլեի որ-դու մանկապարտեզի համար: Հիմնարկում պատրաստվում էին վերազինել տարածքը, բայց հարմար տարբերակ չէին գտնում: Ար-դյունքում ծնվեց մի փայտե շինություն, որում համադրվեցին արքայադստեր աշտարակն ու հրթիռը: Փորձը դուր եկավ բոլորին՝ և՛ ման-կապարտեզին, և՛ հեղինակներին, այնպես որ դրանից հետո սկսեցին նախագծվել և կառուց-վել մյուսները:

Monstrum-ն աշխատում է ինչպես պետական և մասնավոր մանկապարտեզների, այնպես էլ թաղամասերի հետ: Երկրորդ պատվերը դարձավ փարոսով և նավով կոմպոզիցիան, որի կենտրոնական էլեմենտը մեծ սղարանն էր: Երկու տարի անց ընկերությունն արդեն մեծ համբավ էր ձեռք բերել քաղաքում: Հետո եղան պատվերներ Շվեդիայից և Նորվեգիայից:

Խաղահրապարակները բացառիկ են: Չնայած լինում են կրկնվող էլեմենտներ, բայց, օրինակ, հսկա սարդերը բոլորը տարբեր գույների են և չափերի: Ինչ վերաբերում է ծախսատարությա-նը, ապա Monstrum-ի մեկ խաղահրապարակի արժեքը մոտ 10 հազար եվրո է, ամենաթանկ-արժեքը Ստոկհոլմի կենտրոնում կառուցված 500 հազար եվրոյանոցն է: Իսկ որպես հումք օգտագործվում է բացառապես էկոլոգիապես մաքուր փայտանյութ:

Կարդացեք հոդվածը ամբողջությամբ՝ PDF ձևաչափով